top of page

Փաշինյանը կոմսոմոլիկ կեցվածքի մեջ է. Իրար գլուխ է բերել իր փամփլիկ բեղ-մուրուսավորներին «Համալիր ֊ համալրել»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 2 min read
ree

Փաշինյանը կոմսոմոլիկ կեցվածքի մեջ է։ Դե, հավաքել է իր մանրապճեղ փամփլիկ բեղ-մուրուսավորներին «Համալիր ֊ համալրել» ու քարոզարշավ է անում։ Քարոզարշավը իրականում դեռ մեկ տարի առաջ է ցրցամ տվել, երբ Աննա Հակոբյանը որոշեց, որ կրթված չէ հայ հանրությունը, իսկ հանրությանը պետք է ամեն գնով «կրթել»։ Ու անցավ գործի. «կրթությունը նորաձեւ է» ֊ին։ Նպատակը շատ պարզ էր, ոչ թե կրթելու, այլ մարդկանց ուղեղները լվանալու։ Որ դուք, ոչ թե այսքան տարի կրթվել եք, այլ դարձել եք կրթյալ։ Մարդ ու կնիկ հավաքում էին մարդկանց, նախ որ հախ ու հաշիվ անեին, ու հասկանային իրենց քանի «անշառ» մարդ կմիանա, հետո, հետո փողի մեշոկ, որ պետք էր պետության հաշվին, մարդկանց հարկերի գնով մարդ բթացնել։ Վատ սարքած ներկայացումից, մինչեւ Լենինի «սովորել, սովորել, սովորել...», բայց ոչ գիտություն, այլ ծառայել, ծառայել մինչեւ վերջ։ 

Սա ավտորիտար ռեժիմ է, որտեղ պետական ծառայողներին են ստիպողաբար բերում ու հանձնարարություններ տալիս։ Փաշինյանը այնուամենայնիվ ինձ «հիացնում» է, այն, թե ինչքան ինստիտուտներ ու մարդկանց է ստրկացրել ու ճնշել, իսկ որեւէ մեկը նրա դիմաց չի ասել, թե մենք ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանի պայմաններում, այլ ո՛չ թե քաղ(պայմանագրի) երկրում։ 

Երբ հուզաթաթախ ձայնով եթերից դուխով հպարտները ասում են, թե ներդրումներ չեն եղել, որովհետեւ Պուտինի հետ լավ հարաբերություններ չեն կառուցել նախկինները, հետո, թե Սերժի օրոք եղել է միմիայն կախվածություն դրսից, որ խանգարող օղակ հանդիսանա, ու օղակը գնալով սեղմվի, մարդու ծիծաղ է գալիս։ Քանի անգամ է Փաշինյանը ինքնուրույն որոշում կայացրել։ Այն, որ Մոսկվայի «դաբրոյով» է առաջ գնացել, ոչ մի ղեկավար չի արել նման բան, այն, որ Մոսկվայի գրկից անմիջապես թռել է Ամերիկայի գիրկը, ոչ մի ղեկավար այդքան «ճարպիկ» չի եղել, այն, որ Պուտինի ու Թրամփի գրկից թռել է  Ալիեւի գիրկը, նոնսես է։ Այն, որ այժմ Ալիեւի ու Էրդողանի կամակատար է ակներեւ է։ 

Հիմա։ (նոր բան չի՛. ամսաթիվը հետի՛ն) Յոթ տարում Նիկոլի նկուղներում շշալցված-ները, իրենց նկուղի շեֆի հրամանով ստնտուն քանի՞ պայմանագիր է կնքել թշնամական կողմի հետ, քանի՞ ազգակործան քայլերի է տարել երկիրը, եւ որ մեկը դարձավ «խաղաղության» ու «անվտանգության» երաշխիք֊փաստաթուղթ։ Փաշինյանը իր զանգվածով ասում է, որ սահմանում զոհ չկա, ուրեմն խաղաղ է, իսկ ոչինչ չէ՞, որ Ջերմուկի գլխին թշնամին նստած է։ Ասացին, որ երբ սոված մնան կհեռանան, հեռացան, թե՞, ավելին քաղցած չեն։ Բա որ «խաղաղություն» է, ինչո՞ւ է զինվում հակառակ կողմը։ Թե՞ մեր կողմն է խաղաղության մեջ, որ բանակում այլեւ ծառայությունը մեկ ու կես տարի է։

Քանի՞ անգամ է շնորհակություն հայտնել, քանի՞ անգամ է պպզել կանգնել, շողոքորթե՛լ Ալիեւին, ո՞վ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ո՞վ Սեւ լիճը նվեր արեց թշնամուն, ո՞վ է հիմա Սեւանի մասին խոսում, իսկ ո՞վ է Սեւանը ճանաչելու Ադրբեջանի կազմում, ո՞վ է երկիրը մաս֊մաս տալիս ու ոչինչ չառնում... Եղած բաներ են, չէ՞, իսկ փաստաթղթեր, պատերազմներ կեղծողները բնական է, որ իրականությունն էլ պետք է կեղծեն ու ամենը բարդեն նախորդների վրա, թե ինչ արել-դրել են հին է.. Իսկ դե հներից ազատվելը` անհնարին։ Ու այս ամենը ներկայացնելով խոսքի միջոցով փորձ է արվում, կրկին վախեցնել պատերազմով։ Ու պատերազմով վախցնելով էլ Նիկոլը գնում է ընտրության։ Իսկ իր շուրջիններին էլ դաս տալիս, բայց ոչ «կրթության», այլ «բեսպրիդելի»։

Արթուր Հայրապետյան

 
 
1/2433
bottom of page