top of page

Մեսրոպ Մանուկյան. Հետևողական եմ լինելու ՔՊ-ի ամեն մի սև գործարքին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 1, 2024
  • 1 min read
ree

Երևանի ավագանու նիստերում ընդդիմադիրների հայտարարություններն ու դրանց ի պատասխան ՔՊ-ականների արդարացումներն ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին հիշեցնում են հայտնի սկետչը։

Մեկ ելույթի ու մեկ արձագանքի հնարավարության պայմաններում շատ ասելիք ընդդիմադիր գործիչները չեն էլ հասցնում հնչեցնել։ Մանուկյանը որոշել է  տեսանյութերի միջոցով ասելիքը ներկայացնել երևանցիներին՝ խոսելով փաստերով։

Նման ձևաչափով շփման արդյունավետությունը նա պատրաստվում է գնահատել հաջորդ տարվա հունվարին։

«Երևանը մեր դեմքն է։ Ես հետևողական կլինեմ ամեն քայլին։ Եթե Ձեր կողմից ընդունելի եղավ այս ձևաչափը, մենք կշարունակենք, իսկ ՔՊ-ն՝ քաղաքային իշխանության գլխավորությամբ կնստեն, կլսեն, հաշվի կնստեն բոլոր փաստերի հետ։ Հետևողական եմ լինելու ՔՊ-ի ամեն մի սև գործարքին»,-ասաց Մանուկյանը։

1/2409
bottom of page