top of page

Պարտվեցինք անհատական սխալների պատճառով, տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին․ Մելիքյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 days ago
  • 1 min read
ree

Պարտվեցինք անհատական սխալների պատճառով, տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին, Պորտուգալիային 9-1 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը

«Շատ վատ տրամադրության մեջ ենք, բայց պետք է աշխատել, կդառնանք ավելի ուժեղ ու փորձառու մեր ապագայի համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ուժերն էր չափում Պորտուգալիայի ընտրանու հետ։

Հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի օգտին՝ 9-1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձան Ժոաու Նեվեշն ու Բրունու Ֆերնանդեշը։ 1-ական գոլ խփեցին Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը Էդուարդ Սպերցյանն է։

Պորտուգալիան F խմբում վաստակեց 13 միավոր և ուղիղ որակավորվեց աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով եզրափակեց խումբը։

 
 
1/2433
bottom of page