top of page

Էդմոն Մարուքյանը՝ իմպիչմենթի և վարչապետի իր թեկնածության մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 12 hours ago
  • 1 min read

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում անդրադարձել է թեմային՝ հայտնելով իր համաձայնությունը։ Նա պատրաստվում է հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք պատրաստակամություն են հայտնել իմպիչմենթի գործընթացի դեպքում տալ իրենց համաձայնությունը։ Ուղիղ եթերում Էդմոն Մարուքյանը զանգահարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ով համաձայնեց հանդիպել և հարցը քննարկել։ Մարուքյանը հանդիպման առաջարկով ձայնային հաղորդագրություն ուղարկեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։Էդմոն Մարուքյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները և քայլերի հերթականությունը։

1/2122
bottom of page