top of page

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 4, 2024
  • 1 min read
ree

Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:



Քաղաքապետարանից հայտնում են՝ տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը  բարդիներ ու թեղիներ են:



«Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է:



«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը»,-ասված է հաղորդագրության մեջ։

1/2413
bottom of page