top of page

Նոր Հաճնի կամրջի մոտ բшխվել են «Jeep»-ն ու «Mercedes»-ը. կա 6 վիրшվոր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 2
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող ճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։


 


Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի մարզային փրկարարական վարչութան, ինչպես նաև փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: 



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 



Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ճամփեզրին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա, իսկ «Jeep»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, «Jeep»-ի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է: 

 
 
1/2407
bottom of page