top of page

Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան

  • 4 hours ago
  • 1 min read


Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա: Այս մասին դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը:

«Չկա ընթացակարգ, մեր եկեղեցին չունի ընթացակարգ հեռացնելու, այդպիսի բան չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը: Մեր Սահմանադրությունը չի թողնում եկեղեցուն ու պետությանը, որ խառնվեն իրար: Եկեղեցին առանձին է, պետությունը՝ առանձին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:

 
 
1/2866
bottom of page