top of page

Տիգրան Ավինյանը հողի գող է. հաղորդում եմ ներկայացնում նրա դեմ. Արթուր Չախոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 17
  • 1 min read
ree


Հաղորդում եմ ներկայացնում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն: ԶԼՄ-ներով հրապարակված առևերևույթ հանցանքի մասին հրապարակված նյութը հիմք է քննիչների համար քրեական վարույթ նախաձեռնելու Տիգրան Ավինյանի դեմ: Այս մասին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց ասել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը:

«Մոտ երկու ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում իրականացված ապօրինի շինարարության և ապօրինի հողազավթման դեպքին, որի առթիվ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ պատրաստվում է դատի տալ ու չակերտավոր ասած՝ իրենք հաստատել են, որ կա ապօրինություն: 

Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փողի գողը գող է, հողի գողը գող չէ, հրապարակային հայտարարում եմ՝ իր հայտարարության և անգործության համար Տիգրան Ավինյանը հողի գող է»,-նշել է նա:

 
 
bottom of page