top of page

Իրաքը պատրաստվում է փակել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի առաքելությունը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 6, 2024
  • 1 min read

Իրաքի կառավարությունը հանձնաժողով է ստեղծում՝ նախապատրաստելու երկրում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի առաքելության փակումը, ուրբաթ օրը հայտնել են վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի գրասենյակից, փոխանցում է Reuters-ը։

Սուդանիի հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Բաղդադում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվեց իրանամետ շիա «Հեզբոլլահ ալ-Նուջաբան» շարժման հրամանատարը:

«Կառավարությունը սահմանում է երկկողմ կոմիտեի աշխատանքի մեկնարկի ամսաթիվը, որը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ընդմիշտ դադարեցնելու միջազգային կոալիցիայի ուժերի ներկայությունը Իրաքում», - ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:

Կոմիտեում կընդգրկվեն ռազմական կոալիցիայի ներկայացուցիչներ, ասել է կառավարության ներկայացուցիչը:

bottom of page