top of page

Որ ախտանշաններն են հուշում լեղապարկի աշխատանքի խանգարման մասին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Mar 18, 2024
  • 1 min read
ree

Լեղապարկի հիվանդությունները կարող են դրսևորվել որովայնի վերին աջ հատվածի կամ արևային հյուսակի ցավով, որը սովորաբար ի հայտ է գալիս քնի ժամանակ կամ ուտելուց հետո: Այս մասին, ինչպես գրում է Gazeta.ru-ն, հայտնել է գաստրոէնտերոլոգ Ջոզեֆ Սալհաբը:

Լեղապարկը լյարդի տակ գտնվող օրգան է, որում կուտակում և պահվում է լեղին: Այն էլ իր հերթին օգնում է մարսել ճարպերը։

Որովայնի վերին աջ հատվածի կամ արևային հյուսակի ցավը, որը տարածվում է մեջքի կամ աջ ուսի հատվածում, կարող է հուշել այս օրգանի աշխատանքի խանգարման մասին։ Ընդ որում, այս դեպքում ցավի ինտենսիվությունն ու բնույթը չեն փոխվում աղիների դատարկման կամ գազերի բացակայության դեպքում։ Առավել հաճախ նման ցավեր են նկատվում գիշերը քնի ժամանակ կամ ուտելուց անմիջապես հետո։

Լեղապարկի հետ կապված խնդիրների մասին հուշող երկրորդ ախտանշանը տհաճ զգացողությունների առկայություն է, որը կարող է պահպանվել սնվելուց հետո կես ժամից մինչև վեց ժամ։

Բացի այդ, ինչպես նշել է Սալհաբը, երբեմն շատ յուղոտ սնունդ օգտագործելուց հետո կարող են նկատվել առատ քրտնարտադրություն, սրտխառնոց և փսխում:

1/2407
bottom of page