top of page

ՌԴ-ն հույս ունի, որ կհաջողվի հասնել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը. Պեսկով

12 minutes ago
1 min read


Ռուսաստանը հույս ունի, որ կհաջողվի հասնել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մենք հույս ունենք, որ ամեն դեպքում մենք կհասնենք եռակողմ բանակցությունների վերսկսմանը», - ասել է նա։

Պեսկովը նշում է, որ Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը՝ իր նպատակներին հասնելու համար, սակայն բաց է Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսման համար:

«Ինչ վերաբերում է եռակողմ բանակցությունների վերսկսմանը հասնելուն՝ մենք բաց ենք: Այո, մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը, մեր զինվորականներն աշխատում են դրված նպատակներին հասնելու համար: Բայց մենք հույս ունենք, որ ամեն դեպքում մենք կհասնենք եռակողմ բանակցությունների վերսկսմանը», - ասել է նա։

 
 
1/2931
bottom of page