top of page

Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. չկա պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է. Սասուն Միքայելյան

52 minutes ago
1 min read


Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. չկա պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«2020 թվականից մինչև այսօր մենք մեր ծառայությունը տանում ենք, որ վերջնականապես գնանք սահմանազատման, արդյո՞ք կա պետություն, որ առանց պետական սահմանների միջազգայնորեն ճանաչված անկախ է: Մենք ասում ենք, որ 35 տարի է անկախ ենք, ունեցե՞լ ենք պետական սահման, մեզ ուրիշ պետությունը ինչ թելադրել է, այն էլ արել ենք այս տարիների ընթացքում:

Մենք պետական սահման ունե՞նք, մեր զինծառայողները կանգնած են այնտեղ, որտեղ պետք է սահմանազատում լինի, կարողանանք սահմանազատման գնալ: Ես գիտեմ, թե այս սահմանները ոնց են պահվել, ես մահվան ընդառաջ եմ գնացել, ես ասում են, որ նախորդ քաղաքական գործիչները պետք է այդ ամենը անեին, ոչ թե ալան-թալանով զբաղվեին»,- նշել է Միքայելյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առթիվ քաղաքական գործիչները այցելում են Եռաբլուր:

 
 
1/2931
bottom of page