top of page

Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի. Լավրով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 15 hours ago
  • 1 min read

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի»։ Այկս մասին գրում է rg.ru-ն:

«Ռուսաստանը կհասնի նրան, որպեսզի հարգվեն ուղղափառ ուկրաինացիների օրինական իրավունքները, և որ կանոնական ուղղափառությունը վերականգնի իր կենտրոնական տեղն ուկրաինական հողերում ապրող ժողովրդի հոգևոր կյանքում», - ասել է նա:

Լավրովի խոսքով, Կիևի ներկայիս իշխանությունները երկար տարիներ «հալածում» են Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն (ՈՒՕԿ), իսկ այժմ եկեղեցին հասցրել են «օրինական լուծարման»։ 

Որպես օրինակ՝ նա բերել է  եկեղեցիների շարունակվող զավթումները, վանդալիզմը և հարձակումները քահանաների և ծխականների վրա։

1/2128
bottom of page