top of page

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read

«Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երեխային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է»։ 


«Սկսել են հիշել ինչ-որ առաքելության մասին, որ ես ունեմ՝ հավասարակշռություն են ակնկալում, հանրային համերաշխությանն ուղղված քայլեր, ներողամտություն եւ այլն։


Հենց այդ առաքելությանը հավատարիմ էի, որ դեռեւս անցած դեկտեմբերին ՀՀ բոլոր իբր ընդդիմադիր ԶԼՄ-ներին, ընդդիմադիր բլոգեր կոչվածներին, իսկ իրականում տարիներ շարունակ իմ եւ իմ ընտանիքը, իմ երեխաներին սրբապղծորեն անվանարկողներին հրավիրեցի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության շրջանակում քննարկելու հարցեր, այդ թվում, թե ինչպես կարող ենք փոխել մեր միջավայրը, բարձրացնել հանրային խոսքի որակը։


Մերժեցի՞ք, ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, որոշեցի՞ք հաստատուն մնալ հատակից ցածր մակարդակում։ Շատ լավ։ Իմ արձագանքը համարժեք կլինի. ուստի ազատե’ք մեզ ձեր լացուկոծից ու մնացած սրտաճմլիկ տեսարաններից՝ օ՜, աստվածնե՜ր, այս ի՜նչ է անում։ Ու մի վախեցեք։


Հ.Գ. Եվ, այնուամնայնիվ, եթե հանկարծ ցանկանաք հանդիպել եւ քննարկել մեր ընդհանուր խնդիրը, ես կրկին պատրաստ եմ։


Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր այս օրերին առավոտից երեկո իրենց կաբինետներում եւ այլուր վերլուծություններ են անում՝ խելոք մտքեր արտահայտելով, թե արդյո՞ք ճիշտ եմ անում, սխալ եմ անում, հարիր է, հարիր չէ, էթիկայի սահմաններում է, սահմաններում չէ, արժե, չարժե՝ ձեր գործով զբաղվեք, կենտրոնացեք ձեր աշխատանքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա»,- գրել է նա:

1/2128
bottom of page