top of page

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կավարտի կարիերան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 minutes ago
  • 1 min read

«Ռեալի» նախկին հարձակվող Խոսե Կալյեխոնը շուտով կավարտի կարիերան։ Այս մասին հաղորդվել է ակումբի պաշտոնական կայքում։

Ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է, նա նաև խաղացել է մադրիդյան ակումբի հիմնական թիմում։ Բացի այդ, Կալյեխոնը խաղացել է «Էսպանյոլի», «Նապոլիի», «Ֆիորենտինայի», «Գրանադայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կազմերում։

Կարիերայի ընթացքում Կալյեխոնը մասնակցել է 737 խաղի, խփել 152 գոլ և կատարել 125 գոլային փոխանցում։ Արքայական ակումբի կազմում հարձակվողը դարձել է Իսպանիայի չեմպիոն և նաև նվաճել է երկրի Սուպերգավաթը։ Նեապոլիտանցիների հետ ֆուտբոլիստը երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և մեկ անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը։

Հարձակվողն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է հինգ խաղ։

1/2128
bottom of page