top of page

«Դատապարտյալների 80%-ը ՔԿՀ-ներից դուրս է գալիս որպես պոտենցիալ հանցագործ»․ Վարդուհի Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 5
  • 1 min read

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատապատյալների ծեծ ու ջարդից առաջ լավ կլինի խոսեք նրանց վարքագծի պատճառներից ու պետության թերացումներից:


ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում ոչ թե իրականացվում է դատապարտյալների վերասոցիալականացում, այլ ընդհակառակը՝ մեր ՔԿՀ-ներում տիրող բարոյահոգեբանական պայմանների պատճառով դատապարտյալների 80%-ը` եթե ոչ ավել հատվածը, ՔԿՀ-ից դուրս են գալիս որպես պոտենցիալ հանցագործ: Այս ամենի պատճառը ՔԿՀ-ներում առկա կոռուպցիոն դրսևորումներն են, խտրականությունը դատապարտյալների խոցելի խմբերի նկատմամբ, հանցավոր միջանձնային համակարգի գոյությունը և պատիժ կրող անձանց իրավունքների և օրինական շահերի ոչ արդյունավետ պաշտպանությունը։ Անիմաստ է խոսել պահման պայմանների խայտառակ տխուր իրավիճակի մասին:


Երբ պետությունը մարդուն պատժում է իր կատարած ապօրինության համար, սակայն նա պատիժ կրելու ընթացքում անդադար առնչվում է ապօրինության ու անարդարության, հարց է առաջանում. թե այդ ինչպե՞ս պետք է հանցանք կատարած անձի վերաբերմունքը փոխվի կյանքի նկատմամբ շաշկի կամ շախմատ խաղալով կամ որևէ դասընթացի մասնակցելով:

1/2094
bottom of page