top of page

«ՀՀ-ում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք»․ ԱՆ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 6, 2024
  • 1 min read
ree

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Էներգետիկ ընպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր:


Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան:


Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցությունը`


զարկերակային ճնշման բարձրացում,


սրտի աշխատանքի արագացում,


տագնապի զգացողություն, անհանգստություն,


քնի խանգարում, անքնություն,


ջրազրկում,


ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարում, երիկամների սուր անբավարարություն, ցնցումներ:


Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։


Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք»։

1/2409
bottom of page