top of page

«Օդային ահաբեկչությունը Պուտինի վերջին քայլն է». Զելենսկի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 13
  • 1 min read
ree

Խորհրդարանական և կառավարության ղեկավարները պետք է հաստատեն Ուկրաինային ավելի հզոր ՀՕՊ համակարգեր և հրթիռներ մատակարարելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 71-րդ տարեկան նստաշրջանում իր ելույթի ժամանակ։


Զելենսկին հիշեցրել է, որ վերջին օրերին երկու անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է համագործակցության մանրամասները։ Քննարկումը կենտրոնացած էր ՀՕՊ համակարգերի, Patriot համակարգերի, Tomahawk հրթիռների, ինչպես նաև անհրաժեշտ էներգետիկ սարքավորումների և գործընկերների կողմից ռուսական նավթ գնելուց հրաժարվելու վրա։

Ըստ Ուկրաինայի նախագահի, նույնիսկ առանձին երկրների քաղաքական փաստարկները չեն կարող արդարացնել ֆինանսավորումը, որը ամրապնդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքերը։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք միացել են PURL ծրագրին (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ - խմբ.). Նիդերլանդներ, Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Գերմանիա, Կանադա, Բալթյան երկրներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Իսլանդիա և Սլովենիա։

Զելենսկին կոչ է արել անհապաղ տրամադրել խոստացված ներդրումները, քանի որ «դրանք կյանքեր են փրկում»։ Նա նաև կոչ է արել դաշինքի մյուս անդամներին միանալ PURL-ին՝ նշելով, որ դա կօգնի Ուկրաինային։ «Օդային ահաբեկչությունը Պուտինի վերջին քայլն է։ Մենք պետք է կանգնեցնենք նրան», - ասել է Ուկրաինայի նախագահը։

 
 
1/2409
bottom of page