top of page

Մանրամասներ` Արտաշ Ասատրյանի ռեստորանում տեղի ունեցած հրդեհից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 11, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի տաղավարներում։Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23։42-ին։ Այրվել է յոթ տաղավար (մոտ 250 քմ). տուժածներ չկան։

Ըստ մամուլի հրապարակումների, ռեստորանը պատկանում է երգիչ Արտաշ Ասատրյանին:

1/2409
bottom of page