top of page

Քննչական կոմիտեում քաոս չկա․ ՔԿ մամուլի խոսնակ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 27, 2024
  • 1 min read
ree

Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։

Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»,- գրել է նա։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՔԿ մի շարք պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։

1/2407
bottom of page