top of page

«Նա պատասխանել է՝ ես հետդարձի ճանապարհ չունեմ, անցնում եմ իշխանական կողմը»․ Տեր Սարգիս

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1
  • 1 min read
ree

Տեր Սարգիսը «24Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփան Ասատրյանի վարքագծին՝ նշել է․ «Հետադարձ հայացքով հիմա գուցե կարելի է ինչ-որ բաներ հիշել, բայց այն ժամանակ ես որևէ բան չեմ նկատել։ Եթե նկատած լինեի, բնականաբար քահանայաբար և եղբայրաբար կխոսեի նրա հետ, նախքան իր գրառումները»։

Նրա խոսքով՝ այդ զրույցի ընթացքում Ստեփան Ասատրյանին բացատրել է, որ այն, ինչ նա գրում է կամ ասում է, չպետք է դառնա ֆեյսբուքյան քննարկման առարկա։ «Եկեղեցին ընտանիք է, և յուրաքանչյուր ընտանիքում կարող են լինել խնդիրներ, որոնք պետք է լուծվեն ներսում՝ ընտանեաբար․․․ Իսկ նրա պատասխանը եղել է․ «Ես հետդարձի ճանապարհ չունեմ, ես անցնում եմ իշխանական կողմը»,- նշել է Տեր Սարգիսը՝ հավելելով, որ արդեն իսկ Եկեղեցում պառակտում կա։

 
 
1/2407
bottom of page