top of page

Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան Մախսուդյան

1 hour ago
1 min read


Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու այս գաղափարը պարզապես հիմարություն չէ․ եթե դրա հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը, ապա դա Հայաստանի անվտանգության դեմ քայլ է։ Այս մասին գրել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու այս գաղափարը պարզապես հիմարություն չէ․ եթե դրա հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը, ապա դա Հայաստանի անվտանգության դեմ քայլ է։

Բանակը կրճատելու ցանկացած փորձ այսօր պետք է բարձրաձայն հարցականի տակ դրվի։ Հայաստանին պետք է ավելի ուժեղ, ավելի մարտունակ և ավելի պատրաստված բանակ, ոչ թե ավելի փոքր բանակ։

Պետական պաշտոն զբաղեցնող մարդը, որը երբեք չի ծառայել և միաժամանակ որոշում է զինված ուժերի ճակատագիրը, առնվազն պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ է ինքը պահանջում այն պարտականությունից ազատում, որը պատրաստ է պարտադրել ուրիշներին։

Մի ժամանակ բանակում ծառայելը տղամարդու պատիվ էր։ Պաշտպանել հայրենիքը՝ պարտք էր։ Այդ արժեքները չպետք է վերածվեն անցյալի հիշողության։

Իսկ եթե բանակի կրճատման իրական նպատակը ուրիշ է, թող իշխանությունը բաց ու ազնիվ ասի՝ ո՞ւմ պահանջն է կատարում և ո՞ւմ է պետք թույլ հայկական բանակը։ Ժողովուրդը իրավունք ունի իմանալու ճշմարտությունը։

Մի՛ վախեցեք Ալիեվի ճնշումներից։ Մի՛ թուլացրեք բանակը՝ հանուն որևէ մեկի պահանջների։ Ուժեղ պետությունը խաղաղություն է պահպանում ուժեղ բանակով, ոչ թե սեփական պաշտպանունակությունը քայքայելով։

Հայաստանի բանակը սակարկության առարկա չէ։

Բանակը հայրենիքի վահանն է։ Այդ վահանը կրճատելու ցանկացած քայլի համար պատասխան պետք է տրվի ժողովրդին»,- գրել է նա։

 
 
1/2935
bottom of page