Ինչպես ինքնուրույն հաշվել կենսաթոշակը
- 3 hours ago
- 1 min read

Այսուհետ կենսաթոշակի նախնական չափը կարելի է հաշվել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ պետք է նախ մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator. «Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը»։




















