top of page

«Ի՞նչ կլինի, եթե նիկոլենք հենց իր առաջնորդությամբ մտնեն Վեհարան»․ Մհեր Մկրտչյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 20
  • 1 min read
ree

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ կլինի, եթե նիկոլենք հենց իր առաջնորդությամբ մտնեն Վեհարան։


Կասկադ կոֆե խմելու տեղ չի լինի: Գյուղերում, բեսեդկեքում ու ձորերում խորովածի տեղ չի լինի: Գիշերային ակումբներում` կապույտ մազերով տղաներով և աղջիկներով լցված` ուռելու ազատ տեղ չի լինի: Շինարարները բետոնը թափելուց հետո օրվա աշխատավարձով բախտը կփորձեն Վիվառոյով: Չէ, բացառություններ կլինեն: Արժանապատվությունը երբ կա` չի ընտրում մասնագիտություն կամ մազերի գույն: Ավելին` թվարկածից ոչ ոք երբևիցե իր վրա հավատք, արժեքներ ու պետականություն պահպանելու պարտավորություն չի վերցրել: Դա միշտ եղել է ընդդիմության օրակարգի մեջ:


Թվարկած մարդկանց, ինչպես և ազգի շատ ակտիվ և հայրենասեր մասը` բոլորը կսպասեն ընդդիմության ՔԱՅԼԻՆ: Վարակիչ քայլին: Իսկ ինչ կանի ընդդիմությունը` լինի դա հին, արդեն մաշված, կամ նոր ձևավորվող... Կարծում եմ` ՈՉԻՆՉ:


Ես երջանիկ կլինեմ եթե սխալվեմ ու չեմ ամաչի ներողություն խնդրել չհավատալու, կասկածելու, քննադատելու համար: Այլկերպ` Հայաստանը ծախում են բոլորը»:

bottom of page