top of page

Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում. Պեսկով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 17
  • 1 min read
ree

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ այն չպետք է հետաձգվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն իսկապես կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ։ Կա ընդհանուր փոխըմբռնում, որ ոչինչ չպետք է հետաձգել», - ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև երեկվա հեռախոսազրույցը առաջարկվել էր Ռուսաստանի կողմից՝ ԱՄՆ առաջնորդի Մերձավոր Արևելք կատարած հաջող այցից հետո։

«Հունգարիան, որպես ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, յուրահատուկ դիրք է զբաղեցնում իր շահերի պաշտպանության հարցում, ինչն արժանանում է Պուտինի և Թրամփի հարգանքին», - ընդգծել է Պեսկովը:

 
 
1/2409
bottom of page