top of page

Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող իրավաբանների խումբը չի իրականացնում որևէ քաղաքական միավորի սպասարկում․ Հայտարարություն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 25
  • 1 min read
ree

Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանների խումբը ձևավորվել է ի կատարումն Սամվել Կարապետյանի՝ օրեր առաջ կատարված հայտարարության, նշված խումբը փորձելու է աջակցել և վերանայել վերջին յոթ տարիներին ակնհայտ անհիմն, ապօրինի կալանավորված և դատապարտված անձանց վերաբերյալ գործերը։

Միևնույն ժամանակ, տարատեսակ մանիպուլյատիվ մեկնաբանություններից և անհիմն ենթադրություններից խուսափելու համար հստակ արձանագրում ենք, որ Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող իրավաբանների խումբը չի իրականացնում որևէ շարժման կամ քաղաքական միավորի իրավաբանական սպասարկում, իսկ իրավաբանական խմբի անդամները, որպես անհատ փաստաբաններ, ազատ են իրենց մասնագիտական զբաղվածությունը ընտրելու հարցում»։

1/2406
bottom of page