top of page

«Շենքերի վրա նոր անցքեր չենք անելու, հներն ենք բացում»․ Սուրեն Գրիգորյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 20, 2024
  • 1 min read
ree

Այս տարի Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների և զարդարանքի համար կծախսի 549 մլն 706 հազար դրամ։ «Աշխատանքների ընթացքում կրկին թամանյանական շենքերի պատերին անցքեր են արվում։ Ամեն տարի Հանրապետության հրապարակի շենքերի պատերի վրա արվող անցքերը հետագայում ամրակայունության առումով խնդիր չի՞ առաջացնի»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարցն ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։ «Անցած տարի մենք ասացինք, որ անցքերն էականորեն ավելի քիչ են բացվելու, քանի որ պատրաստվելու են մետաղական կարկասներ, որոնց վրա են ամրացվելու սարքավորումները»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենց խոստումը կատարել են, նոր անցքեր չեն լինելու, նախորդ տարվա անցքերն են բացվելու։ Աշխատանքները կատարող կազմակերպությունը, ըստ Գրիգորյանի, մեծ պատասխանատվությամբ է մոտենում խնդրին, քաղաքապետարանը ևս հետևողական է, կարևորում են անգամ, թե ինչ նյութով են փակվում այդ անցքերը։

1/2407
bottom of page