Նոյեմբերի 9-ին ես ասել եմ` ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, թուղթը ստորագրելու եմ. ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է. Նիկոլ Փաշինյան
- Elen Hovsepyan

- Nov 14, 2024
- 1 min read

2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ասել եմ` այս պահին ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և այս թուղթը ստորագրելու եմ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համարում եմ, որ ճիշտ եմ արել, ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պահ է գալիս, որ դու պետք է ուղղակի վերցնես պատասխանատվություն։




















