Երբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը՝ հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. «Ուժեղ Հայաստան»
- 3 hours ago
- 1 min read

«Եթե Ավանեսյանը ստորաբաժանումում է, անկախ քեզանից քեզ լավ ես զգում, անձնակազմի դուխն է տեղը, հումորը, տրամադրությունը։ Երբ նրան հարցնում ես՝ ո՞նց ես, ասում է՝ մարտական լիցքավորված»,-հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանի մասին պատմում է զինակից ընկերը՝ մայոր Գարիկ Օհանյանը։
Պահեստազորի փոխգնդապետ Իլյիչ Բաղրյանն էլ նշում է՝ Ավանեսյանին ճանչում է 90-ականներից, երկար տարիներ ծառայել են միասին։
«Չկար առաջադրանք, որ ինքը վիզ վերցներ ու չկարողանար կատարել»,-նշում է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված կարճ տեսանյութին կից նշված է. «Երբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների։ Լսե՛ք Արթուրի ընկերներին»։




















