Մի ասեք, որ ես չէի զգուշացրել․ Ռուսաստանում արգելել են «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
- 2 hours ago
- 1 min read

Եվ մի ասեք, որ ես չէի զգուշացրել, որ Փաշինյանը կկործանի Հայաստանի տնտեսությունը՝ Արցախի կործանումից հետո։ Երևի Ջերմուկը կսկսեն անվճար բաժանել «Ջերմուկ փարթի»-ների ժամանակ՝ հայկական թոշակներից պահումով։
Ռուսաստանում արգելել են Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։
Խոսքը 338 հազար շիշ «Ջերմուկ» հանքային ջրի մասին է, հայտնել է ՌԲԿ-ին «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» (մակնշման օպերատոր) փոխղեկավար Ռևազ Յուսուպովը։
Ռոսպոտրեբնադզորը պահանջել է «միջոցներ ձեռնարկել՝ ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության հնարավոր վնասը կանխելու համար»։
Ռուսաստանում վաճառքի արգելքի տակ է ընկել 2026 թվականի փետրվարի 17-ից մինչև մարտի 5-ը արտադրված հանքային ջուրը։
Հիմա սպասեք շարունակությանը։ Ով գլխով չհասկացավ՝ կհասկանա ստամոքսով։
Արամ Գաբրիելյանով




















