Իրանի դեսպանը հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների հնարավորություն կլինի
- Elen Hovsepyan

- Nov 7, 2024
- 1 min read

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների իրականացման հնարավորություն կստեղծվի: Դեսպանն այս մասին նշեց ի պատասխան «Արմենպրես»-ի թղթակցի՝ ինչ տեսլական ունի Իրանը Կապանից ԻԻՀ ուղիղ չվերթներ իրականացնելու հարցում:
«Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա և դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթներ»,- նկատեց դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաև Իրանի անվտանգությունն ու զարգացումն է:




















