top of page

Քյարամյանը փոխատեղումներ է անում ՔԿ-ում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 24, 2024
  • 1 min read
ree

Քննչական կոմիտեից տեղեկացնում են․

 «ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։

Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից»։

ree

1/2407
bottom of page