top of page

Հայաստանն ամուր դիրքորոշում ունի հարեւանների հետ խնդիրները բանակցություններով լուծելու հարցում. նախագահ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 26, 2024
  • 1 min read
ree

Հայաստանն ամուր դիրքորոշում ունի հարեւանների հետ խնդիրները կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով լուծելու հարցում։ Այս մասին նոյեմբերի 26-ին Երեւանում Լեհաստանի նախագահի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նա տեղեկացրել է, որ Լեհաստանի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություւնը, որը հստակ ներկայացնում է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հասնելու գործում։

Նրա գնահատմամբ՝ հայ-լեհական հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա։

«Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցության հարցերը եւ նշել հեռանկարային ուղղությունները։ Կա զարգացման լուրջ պոտենցիալ տնտեսության ոլորտում»,- ավելացրել է Խաչատուրյանը։

1/2407
bottom of page