top of page

Կային այլ տարբերակներ, բայց ընտրեցինք «Օլիմպիակոսը»․ Թիկնիզյանի գործակալ

  • 1 hour ago
  • 1 min read


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբանել է խաղացողի տեղափոխությունը հունական «Օլիմպիակոս»։

Հիշեցնենք, որ օգոստոսին «Օլիմպիակոսը» պաշտոնապես հայտարարեց սերբական «Ցրվենա Զվեզդայից» Թիկնիզյանի տրանսֆերի մասին։

«Որոշիչ դեր խաղաց այն, որ լավ առաջարկ ստացանք։ «Օլիմպիակոսը» լուրջ և մեծ խնդիրներ դնող հավակնոտ ակումբ է։ Նրանք շատ լուրջ հետաքրքրվածություն ցուցաբերեցին Նաիրի նկատմամբ։ Թիմում նրան հիանալի են ընդունել, և նա արդեն հասցրել է նշել իր նորամուտը»,- նշել է գործակալը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս ամառ կային տարբերակներ ռուսական ակումբներից, Կլյուևը նշել է.

«Տարբերակներ կային, բայց հենց հայտնվեց «Օլիմպիակոսի» առաջարկը, միանգամից ընտրություն կատարվեց հօգուտ այս մեծ ակումբի»։

Անդրադառնալով Ռուսաստանի Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձին՝ գործակալը հավելել է.

«Երբևէ, իհարկե, դիտարկում է նման հնարավորություն»։

Նաիր Թիկնիզյանը մոսկովյան «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» էր տեղափոխվել 2025 թվականի հունիսին։ Սերբական թիմի կազմում նախորդ մրցաշրջանում նա դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 54 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

 
 
bottom of page