top of page

ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են

6 hours ago
1 min read

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հոկտեմբերի 24-ին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը հանդես կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Կայացել է վիճակահանությունը և ամբողջական կազմով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին: Նորայր Հախոյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի վրացի Վախթանգ Լոլուայի հետ, որը UWW-ի դասակարգման առաջին համարն է: Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում կմրցի Դիմիտրի Խաչիձեի (Վրաստան) հետ: Կարեն Ասլանյանը (63 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Կորնելիու Ռուսուի (Մոլդովա) հետ: Սլավիկ Գալստյանը (67 կգ) նույնպես պայքարը կսկսի որակավորման փուլից՝ մրցելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գագիկ Սնջոյանի հետ: Աշոտ Խաչատրյանի (72 կգ) մրցակիցը որակավորման փուլում կլինի Միհայ Պետիչը (Մոլդովա)։ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Սամվել Գրիգորյանը (82 կգ) որակավորման փուլում կհանդիպի Համզատ Գաջիևի (Ռուսաստան) հետ: Գևորգ Թադևոսյանը (87 կգ) որակավորման փուլում կփորձի հաղթահարել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցի Միլադ Ալիրզաևի արգելքը: Հայկ Խլոյանը (97 կգ) որակավորման փուլում կմրցի Համզա Բումադիենի (Մարոկկո) հետ: Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) որակավորման փուլից կսկսի Հեյքի Նաբի (Էստոնիա) դեմ գոտեմարտով: Առաջին մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 55, 60, 77 և 82 կգ քաշային ըմբիշները: 72 կգ, 97 և 130 կգ քաշայինները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 25-ին, իսկ 63 67 ու 87 կգ քաշայինները՝ հոկտեմբերի 26-ին: Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 6 մասնակից կունենա աշխարհի առաջնությունում: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր կմեկնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ):




 
 
1/2980
bottom of page