top of page

ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան

  • 59 minutes ago
  • 1 min read


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ-ի որոշման նախագիծը ընդունվեց: Այս մասին ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Մոտակա շրջանում խմբակցությունները կներկայացնեն իրենց անդամներին, ՔՊ-ի դեպքում նաև նախագահին, «Ուժեղ Հայաստան»-ի պարագայում տեղակալին, իսկ հետագայում տեղի կունենա ռոտացիա՝ ըստ նախագծով սահմանված կարգի:

12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 8 հանձնաժողովների նախագահներ կառաջադրի ՔՊ-ն, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: Բանաձևի համաձայն 7 հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի ՔՊ-ն, 4-ը՝ «Ուժեղ Հայաստան», 1-ը՝ «Հայաստան խմբակցություն»-ը»,- նշել է Ռուբինյանը:

Նշենք, որ ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Վիլեն Գաբրիելյանին։

 
 
1/2870
bottom of page