Ալիև. Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ աջակցել են միմյանց դժվար ժամանակներում
- 2 hours ago
- 1 min read

Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ աջակցել են միմյանց դժվար ժամանակներում։ Այս մասին սոցցանցերում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրեց իր աջակցությունը եղբայրական իրանցի ժողովրդին»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։




















