top of page

Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Անթալիայում՝ ուղևորի մահվան պատճառով

13 hours ago
1 min read


Մեդինայից Ստամբուլ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել շեղվել ուղղությունից և վայրէջք կատարել Անթալիայի օդանավակայանում այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Թռիչքի ընթացքում ուղևորի զարկերակը կանգ է առել, բժիշկը մոտ կես ժամ փորձել է օգնություն ցույց տալ նրան։ Այնուհետև ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում։ Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին, ուղևորը մահացել է», - նշվում է հայտարարության մեջ։

Տեղեկությունների համաձյան՝ կինը վերադառնում էր դեպի Մեքքա կատարած ուխտագնացությունից։

 
 
1/2940
bottom of page