top of page

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

1 hour ago
1 min read


Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախարարը նշել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո խաղաղության օրակարգն արդեն սկսել է բերել կոնկրետ տնտեսական արդյունքներ: Այս կապակցությամբ նա մատնանշել է տարանցիկ սահմանափակումների միակողմանի հեռացումը և առանձին ոլորտներում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի մեկնարկը:

Բայրամովն ընդգծել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար մնացած խոչընդոտների վերացման կարևորությունը:

 
 
1/2939
bottom of page