top of page

«Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել Ձեր սեղանին». Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 4, 2024
  • 1 min read
ree

«Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձողեր է սահմանում․ նախորդ շաբաթ Սահմանադրական անկախ մարմնի նախագահը, երկրի վարչապետից SMS ստանալուց հետո ափալ-թափալ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց իր հեռանալու մասին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հիշեցնելով, որ ԲԴԽ-ի նախագահը պետք է երաշխավորեր դատարանների անկախությունը, բայց անգամ չի կարողացել սեփական անկախությունը պաշտպանել։

Պատգամավորի խոսքով՝ Հովիկ Աղազարյանն էլ երկու ժամ առաջ զազրելի բացահայտում է արել: «Պարզվում է, որ նրա հեռախոսը հայտնվել է նախ քննիչի, հետո Նիկոլ Փաշինյանի սեղանին, հոտո բոլորով ՔՊ նիստում դրել, քննարկել են՝ ենթադրում եմ նաև` անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ»,- նշեց Խամոյանը՝ հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել Ձեր սեղանին։

«Պիտի հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել,-պատասխանեց Փաշինյանը և պարզաբանեց,- Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից՝ բոլորովին այլ գործով․․․ Հետո հայտնվել է ՀՀ վարչապետի սեղանին։

ՔՊ-ն Հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով որոշում է կայացրել հեռացնելու Աղազարյանին իր շարքերից»:

Նիկոլ Փաշինյանը՝ հավելեց, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն, որպեսզի Հովիկ Աղազարյանին զրկեն ԱԺ պատգամավորի մանդատից։

«Աղազարյանը դարձել է պետական դավաճան ու ահաբեկիչ, որովհետև մերժել է մանդատը վայր դնելու ձեր խնդրանքը»,- Փաշինյանին հակադարձեց Ագնեսա Խամոյանը։

bottom of page