top of page

«Ադրբեջանական կողմը գրել է, որ «Թալիբանը» ներկայացուցչություն է ուղարկում COP29-ին»․ Տաթևիկ Հայրապետյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 10, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանական կողմը գրել է, որ «Թալիբանը» ներկայացուցչություն է ուղարկում COP29-ին։ Բացի այդ, հաղորդվում է Մարշալյան կղզիների նախագահի ու Բահամյան կղզիների վարչապետի ժամանման մասին։

Իսկ թե ովքեր չեն մասնակցի այս միջոցառմանն ու ինչպես շատ պետություններ ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ են ուղարկում վաղը Բաքվում մեկնարկող միջոցառմանը, կներկայացնեմ ավելի ուշ։

ՀՀ մասնակցության կամ չմասնակցության մասին այդպես էլ տեղեկություն չի հաղորդվել»։

1/2409
bottom of page