top of page

ՀՀ առաջին Նախագահը մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին ու պետական գործիչներին. Հայր Ասողիկ Կարապետյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 11 minutes ago
  • 1 min read

«ՀՀ առաջին Նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին ու պետական գործիչներին՝ որպես Հայոց ազգի մեծ զավակ, որպես պետական մեծ այր, որպես Սուրբ Էջմիածնի հարազատ զավակ»,- նշել է Հայր Ասողիկ Կարապետյանը։ 

Նա շարունակել է. «Որպես հայ հոգևորական և հայորդի իմ խորին երախտագիտությունն ու հարգանաց հավաստիքն եմ մատուցում ՀՀ առաջին Նախագահ Տիար Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր Անձին ընծայելով օրհնություն աստվածային Սբ Սեղանից և իմ սրտից:

Կեցցե Հայոց երկիրը, կեցցե Եկեղեցին Հայաստանյայց, որ ունեն Մեծ Նախագահ և Մեծ Հայրապետ:

Թող Աստծո Ամենախնամ Աջը հավետ հովանի և պահապան լինի Հայկազյան մեր Ազգին»։ 

Հիշեցնենք, որ այսօր  Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

1/2155
bottom of page