«Ակադեմիական քաղաքից հետո սկսեք Դպրոցական քաղաքի հիմնումը»․ Վահե Սարգսյան
- Elen Hovsepyan

- Oct 20
- 1 min read

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառումով․ «Կրկին դպրոցներն արձակուրդ են, և մի ժամվա խցանված ճամփան անցանք 15 րոպեում։
Տիկին Ժաննա Անդրեասյան, քանի որ Ակադեմիական քաղաքի բացմանը հաշված օրեր են մնացել, թախանձագին խնդրում եմ, որ դրանից հետո սկսեք նաև Դպրոցական քաղաքի հիմնումը, օրինակ, Չարբախից անդին, կամ Ձորաղբյուրից վերև և Կենտրոնի դպրոցները տարեք այնտեղ։
Հիշեք, որ դուք այլևս կրում եք Ժաննա Շինարար պատվանունը։ Ես հավատում եմ, որ դա էլ կանեք»։




















