top of page

«Հրապարակ». ԶՈՒ թիկունքի վարչության պետ Արամ պողոսյանը կազատվի աշխատանքից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 26, 2024
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հաստատեց, որ պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, սակայն ասաց, որ դա իր որոշումն է, ոչ թե Սուրեն Պապիկյանի։ «Պատճառ չկա։ Ուղղակի երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար եմ դուրս գալիս։ Ես համարյա 30 տարվա ծառայության ստաժ ունեմ, որոշել եմ դուրս գալ։ Այս պահին ես դրա իրավունքն ունեմ»։

Նյութատեխնիկական ապահովության, թիկունքի պետի ձեր պաշտոնի հետ կապված որեւէ խնդիր չկա՞։ «Ոչ, իհարկե՝ ոչ»: Հավելենք, որ առաջիկայում պաշտոնից, ամենայն հավանականությամբ, կազատվի նաեւ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, իսկ հունվարից հեռանալու է նաեւ ՊՆ շինվարչության ղեկավար Վահագն Ստեփանյանը։ Ասում են՝ նա արդեն իրերն է հավաքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page