top of page

Հայաստանում և ամբողջ աշխարհում շատ աղքատներ չեն համապատասխանում այս կոնկրետ սահմանմանը․ փորձագետ

3 minutes ago
1 min read


Համաշխարհային բանկի տվյալներով՝ աշխարհում 800 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, ընդ որում՝ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Հայաստանում, աղքատ են, բայց չեն տեղավորվում այդ կոնկրետ սահմանման մեջ։ Այս մասին սեպտեմբերի 22-ին Դիլիջանում ընթացող «Փաստերից դեպի քաղաքականություն․ Փորձարարության մշակույթի ձևավորում» («From Evidence to Policy: Building a Culture of Experimentation») աշխատաժողովի ընթացքում հայտարարել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից «J-PAL» գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր Աբհիջիտ Բաներջին։

Նա սա անվանել է ահռելի հիմնախնդիր և հսկայական պատասխանատվություն բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ աշխարհը պետք է ավելի լավը դառնա։ Բաներջին ընդգծել է, որ անընդունելի է այս հարցը ինքնահոսի թողնելը կամ լուծումը ապագային հետաձգելը։

Նոբելյան մրցանակակիրը պարզաբանել է, որ «J-PAL»-ի նպատակն է մարդկանց մոտ հետազոտությունների վրա հենվելու մշակույթ ձևավորելը, որպեսզի հնարավոր լինի հստակ գնահատել այս կամ այն քաղաքականության արդյունավետությունը։ ««J-PAL»-ում մենք ձգտում ենք դուրս գալ ակադեմիական միջավայրի սահմաններից և երկխոսություն սկսել լայն հանրության հետ․ նպատակը բոլորին հետազոտող դարձնելը չէ, այլ այն, որ մարդիկ կարողանան գրագետ օգտվել գիտական արդյունքներից, ընկալեն դրանց հիմքում ընկած սկզբունքները և սովորեն տալ ճիշտ ու խորքային հարցեր»,- նշել է մասնագետը։

Նրա գնահատմամբ՝ կազմակերպությունների ներսում նման մշակութային փոփոխությունները դառնում են կայուն և երկարաժամկետ հեռանկարում նպաստում են ավելի որակյալ ու հիմնավորված քաղաքական որոշումների կայացմանը։

 
 
1/2932
bottom of page