top of page

Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 21
  • 1 min read
ree

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-Փաշինյան հանդիպումն, անշուշտ, պատմականություն ունի:  

Սակայն ես չէի շտապի այդ պատմականությունն անպայման դրական գնահատել, մանավանդ, որ Փաշինյանի ակնկալիքները, դատելով թուրքական մամուլի արձագանքներից, չեն արդարացնել: 

Իրանի վրա Իսրայելի հարձակումը որոշակի սառնություն կարող էր առաջացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում. այս երկու երկրներն, այնուամենայնիվ, տարբերվող վերաբերմունք ունեն Իսրայելի և Իրանի հանդեպ: 

Եվ ուրեմն, Փաշինյանին կարող էր թվալ, թե կարող է խաղալ այս հակասությունների վրա՝ որոշակի առաջընթաց արձանագրելով հայ-թուրքական հարաբերություններում կամ առնվազն՝ դրանք ազատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կապանքներից: 

Ըստ ամենայնի, Փաշինյանի այս ակնկալիքը չի արդարացել: 

Daily Sabah-ը և Anadolu-ն, օրինակ, նշում են, որ Թուրքիան շարունակում է կապել Հայաստանի հետ կարգավորումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի հետ: 

Ըստ Ekonomim պարբերականի՝ Թուրքիան փորձում է պահպանել հավասարակշռություն՝ միաժամանակ աջակցելով Ադրբեջանի շահերին և նպաստելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը։ 

Մի խոսքով, Իսրայելի հանդեպ տարբերվող դիրքորոշումը չունի տարանջատող այն մասշտաբը, որ Անկարային ստիպի Հայաստանի նկատմամբ գնալ այնպիսի քայլերի, որոնք ճգնաժամ կարող են հարուցել Ադրբեջանի հետ հարաբերություններում: 

Սակայն այնպես չէ, որ միայն Բաքվի գործոնն է ազդում Անկարայի դիրքորոշման վրա: 

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածությունը Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն է արդեն 30 տարի, ու Անկարան, առանց հիմնավոր պատճառների, չի գնա իր քաղաքականության վերանայմանը: 

Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն»:

1/2406
bottom of page