top of page

«Ալֆա» ջոկատն եք ուղարկել, բայց ոչ ոք չի փախնում

  • 58 minutes ago
  • 1 min read


Ազգային ժողովում ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է Քոչարյանների բնակության վայրերի խուզարկություններին։ Նրա պնդմամբ՝ ԱԱԾ-ն «Ալֆա» ջոկատն է ներգրավել տեղի ունեցող պրոցներին։


Պատգամավորը կասկածի տակ է դրել նման հատուկ գործողության անհրաժեշտությունը՝ նշելով, որ իր գնահատմամբ՝ իրավիճակը չի համապատասխանում նման ուժային միջամտության տրամաբանությանը։ Նրա խոսքով՝ առավել անհասկանալի է նման ստորաբաժանման ներգրավումը այն դեպքում, երբ որևէ մեկը չի փորձել փախուստի դիմել։


Մանուկյանը նաև կոչ է արել իշխանություններին դադարեցնել հակամարտության և թշնամանքի խորացման քաղաքականությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումները, իր համոզմամբ, դրական արդյունքի չեն հանգեցնի։



 
 
1/2891
bottom of page