top of page

Անցել է ընդամենը չորս տուր, սա երկարատև մրցավազք է․ Կարվախալը՝ «Բարսելոնայից» հետ մնալու մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 14, 2024
  • 1 min read
ree

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը պատասխանել է Լա Լիգայում «Բարսելոնայից» 4 միավորով հետ մնալու վերաբերյալ հարցին:

«Անցել է ընդամենը չորս տուր, սա երկարատև մրցավազք է։ Այժմ խաղերի գրաֆիկը ավելի խիտ է դարձել, հանդիպումները պահանջում են ավելի մեծ կենտրոնացում, այդ պատճառով վստահ եմ, որ դեռ կունենանք շանսեր առաջ անցնելու «Բարսելոնայից», — մեջբերում է Կարվախալի խոսքերը Sport.es-ը:

Իսպանիայի առաջնության չորս տուրից հետո կատալոնական ակումբը վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը։ «Ռեալն» ունի 8 միավոր և չորրորդ տեղում է։

Լա Լիգայի հաջորդ տուրում «արքայական ակումբը» կհանդիպի «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 14-ին։

1/2414
bottom of page