top of page

Կենտրոնի թաղապետը՝ այսօրվա ձերբակալությունների մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 12, 2024
  • 1 min read
ree

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։ Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»:

1/2408
bottom of page