top of page

Այն, ինչ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չէ. Իրանի դեսպան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 11, 2024
  • 1 min read

Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի դեսպան Մեհդի Սոհբանին:

«Այն, ինչը պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ դուք համաձայն չեք Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի հայտռարարությունների հետ, դեսպանը կրկնեց իր խոսքը. «Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չէ»:

bottom of page